Սպորտ 

Կրամնիկը չի մասնակցի աշխարհի թիմային առաջնությանը

analitik.am

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մարկ Գլուխովսկին հայտարարել է, որ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը չի օգնի շախմատի Ռուսաստանի հավաքականին Հայաստանում կայանալիք աշխարհի թիմային առաջնությունում: 


«Կրամնիկը չի մասնակցի աշխարհի թիմային առաջնությանը, քանի որ նույն օրերին Ադրբեջանում մասնակցելու է Վուգար Գաշիմովի հուշամրցաշարին»,- «Р-Спорт»-ը մեջբերում է շախմատի ֆեդերացիայյի գործադիր տնօրենի խոսքերը:


Գլուխովսկին հավելել է, որ Ռուսաստանի հավաքականի կազմը կորոշվի մարտի 8-ին ավարտվող Եվրոպայի անհատական առաջնությունից հետո:


Նույն շարքից