Առողջապահություն 

Կոտայքում իրականացվել է 219 նմուշառում, գրանցվել է բրուցելոզի 19 դեպք. ԱՆ

analitik.am

Բնակչության շրջանում բրուցելոզ հիվանդության դեպքերի վաղաժամ հայտնաբերման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Կոտայքի մարզում շարունակում է  իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ:



Հիվանդության հետագա տարածումը կանխելու և այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով ապրիլի  19-ին Կոտայքի մարզի բնակչության շրջանում լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է 219 նմուշառում։  Արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է բրուցելոզի 19 դեպք:  

 

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության մամուլի ծառայությունից։  

 

 

Համաճարակաբանական հետազոտություններով պարզվել է, որ բոլոր հիվանդները շփում են ունեցել իրենց իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ: Հետագա բուժման կազմակերպման և հոսպիտալացման անհրաժեշտության ճշտման նպատակով կազմակերպվել են բժշկական զննություններ:

 

ՀՀ առողջապահության նախարարությունն համագործակցված աշխատանքներ է  իրականացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Կոտայքի մարզպետարանի հետ:

 

Բնակչության շրջանում շարունակվում է  առողջ ապրելակերպի քարոզչությունը և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը: 

Նույն շարքից