Գիտություն 

Կոշտ առարկայով հարվածել են Գևորգ Սաֆարյանին. Նախախորհրդարան

analitik.am

Այսօր՝ ժամը 18:00-ի սահմաններում, անհայտ անձինք հարձակվել են Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի վրա և կոշտ առարկայով հարվածել նրա գլխին, որի հետևանքով Գևորգ Սաֆարյանը կորցրել է գիտակցությունը: Գլխի շրջանում նա այժմ ունի վնասվածք և տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու նպատակով: 


Դեպքը տեղի է ունեցել Խանջյան փողոցի վրա:

Այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նախորդ գիշերներին տեղի ունեցածը, մասնավորապես՝ Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ավտոմեքենաների հրկիզումը, ծրագրավորված հարձակում է, որն ունի քաղաքական շարժառիթ և ուղղված է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման դեմ:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մարտահրավերն ընդունված է, և հայտնում է իր հաստատակամությունը, որ ապրիլի 24-ին ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնելու է ռեժիմին:

Նույն շարքից