Հայաստան 

Կոմիտասը դարձավ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի նոր ընթացքի ռահվիրան ու երաշխավորը. ՀՀ Նախագահ

analitik.am

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը, որի կառուցման որոշումը կայացվել է 2013թ. մայիսի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ Նախագահի առաջարկի հիման վրա: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մինչ թանգարանի բացումը, Սերժ Սարգսյանը պետական հանձնաժողովի անդամների և հյուրերի հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ դրել Վարդապետի շիրիմին:


Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլորին թանգարան-ինստիտուտի բացման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել այս կարևոր նախաձեռնության իրականացմանն իրենց ներդրումն ունեցած բոլոր անձանց և թանգարանում շրջայց կատարելուց ու տարբեր սրահներում ներկայացված ցուցադրություններին ծանոթացելուց հետո, գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում. «Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդիմիասնության և վերածննդի խորհրդանիշն է: Կոմիտաս վարդապետը միավորեցհոգևորը և աշխարհիկը, ազնվականը և գեղջկականը, արևմտահայկականը ևարևելահայկականը՝ ապացուցելով, թե որքան արհեստական են եղել այդ և բազում այլբաժանարար գծերը: Դրանով իսկ նա դարձավ ցեղասպանությունը վերապրած հայժողովրդի նոր ընթացքի ռահվիրան ու երաշխավորը՝ վեր հանելով և մեզ հասցնելով միահռելի քաղաքակրթական շերտ:


Ուրախ եմ, որ այս թանգարանի շնորհիվ Կոմիտասի անօրինակ ժառանգությունն այժմկարող է համակարգված ուսումնասիրության և լայն տարածման առարկա դառնալինչպես Հայաստանում, այդպես էլ աշխարհով մեկ: Կոմիտասը մեր մշակութայինկյանքի մասնակիցն է, ով շարունակում է մեզ ուղղորդել արդեն երրորդ հազարամյակիբարդ քառուղիներում:


Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի բացումը կարևոր իրադարձություն է մերերկրի ու մեր ժողովրդի համար»:


Նորաբաց թանգարանի համերգային դահլիճում բացման կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:

Նույն շարքից