Իրավական 

Կոբզոնը հայց է ներկայացրել Եվրոպական դատարան

analitik.am

Երգիչ Իոսիֆ Կոբզոնն ընդդեմ Լատվայի կառավարության հայց է ներկայացրել Եվրոպական դատարան: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին: 

Արտիստը փոխհատուցում է պահանջել Յուրմալայում կայացած «Նոր ալիք» մրցույթի մասնակցության արգելքի հետ կապված բարոյական և նյութական վնաս պատճառելու համար՝ Ղրիմի հանդեպ իր տեսակետի պատճառով:  

Նա նաև նշել է, որ Լատվիայի հյուրանոցում հյուրընկալվելու դիմաց ինքը 11.5 հազար եվրո է վճարել, սակայն հյուրանոցի ներկայացուցիչները չեն պատրաստվում վերադարձնել այն՝ նշելով, որ դա կախված է Լատվիայի կառավարությունից։

Նույն շարքից