Առողջապահություն 

Մադագասկարում ժանտախտից մահացել է 57 մարդ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է aftershock.su լրատվական կայքը, Մադագասկարում աճում է ժանտախտից մահացածների թիվը: Վերջին տվյալներով 213 մարդ վարակվել, իսկ 57-ը մահացել է: Վիրուսը, որն անվանում են սեւ մահ,  համարում են մահացած, սակայն Մադագասկարն, որ համարվում է ժանտախտի բնական օջախ, այդ երկրների դասին չի պատկանում, ուստի այստեղ հիվանդանում են պարբերաբար:

 

Վերջերս կղզում մոլեգնող փոթորիկ ու ջրհեղեղը նպաստել են վարակի տարածմանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել, որ վարակը կարող է արագ տարածվել, քանի որ Մադագասկարում առողջապահության համակարգը ցածր մակարդակում է, իսկ երկիրը բավականին խիտ է բնակեցված: Ներկայումս կղզում մոլեգնում է թոքային ժանտախտն, որի արագ հայտնաբերման ու բժշկական օգնության դեպքում հնարավոր է բուժել հակաբիոտիկներով, սակայն ուշացնելու դեպքում վարակից ընդամենը մեկ օր անց հիվանդությունն ավարտվում է մահով: Բժիշկների կարծիքով վարակի տարածմանը նպաստում են առնետները:

Այն արագորեն փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով, կեղտոտ ձեռքերի ու անլվա սպասքի միջոցով:

 

Հիշեցնենք, որ վարակը տարածվել էր դեռեւս 2014թ.-ի օգոստոս ամսից, երբ գյուղական բնակավայրից ներթափանցել էր մայրաքաղաք, որտեղ բնակվում է շուրջ 1,5 միլիոն մարդ: Հիվանդության օջախներն երկրում չեն վերահսկվում, այն կարող է շատ արագ տարածվել, ուստի առանց միջազգային կազմակերպությունների օգնության վիրուսը հնարավոր չէ կասեցնել, անհրաժեշտ է կազմակերպել կոնսուլտացիաներ ու մասնագետներ ուղարկել Մադագասկար:

 

 

Նույն շարքից