Առողջապահություն 

Ծովաբողկի բուժական հատկությունները

analitik.am

Ծովաբողկը  կաղամբազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է։ Հայրենիքը Միջերկրական ծովի ափամերձ շրջաններն են։ Հայտնի է ավելի քան 4000 տարի։ Մեր օրերին ծովաբողկը մշակվում է ամբողջ աշխարհում, վայրիացած վիճակում հանդիպում է ավազուտային հողերի վրա` ջրային տարածքների մոտակայքում։ Ցրտադիմացկուն բույս է։ Բուժիչ նպատակներով օգտագործվում են արմատը և տերևը։ Արմատն ընդգրկված է Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բրազիլիայի և մի քանի այլ երկրների դեղաբանական ցանկերում։ Արմատը հարուստ է C վիտամինով մինչև 250 մգ` 100 գ հումքի մեջ, պարունակում է B խմբի վիտամիններ, կարոտին, գլիկոզիդներ` սինիգրին և գլիկոնաստուրցին, ֆլավոններ, մանանեխի (0,15-0,21%) և ալլիլի եթերային յուղեր, օրգանական թթուներ, կալիում, նատրիում, կալցիում, ֆոսֆոր, մագնիում, ծծումբ, քլոր, երկաթ, ցինկ, նաև ածխաջրեր, օսլա, ազոտային նյութեր, ճարպեր։ 
Տերևը C վիտամինի շտեմարան է։ Ծովաբողկի մանրէասպան, օդի մեջ տարածվող նյութերն ունեն հակաբիոտիկ ազդեցություն։ Կենցաղում ծովաբողկն օգտագործում են` որպես համեմունք մսի և ձկնեղենի հետ, խառնում են մանանեխի հետ։ Հնում օգտագործել են լնդախտի, մրսածության, փայծաղի հյուսվածքի խտացման, լյարդի հիվանդությունների բուժման համար։ 

Նույն շարքից