Բիզնես 

Կենտրոնական Եվրոպայի երկրները կրկին հայտարարել են ռուսական գազի մատակարարման ծավալների կրճատման մասին

analitik.am

Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրներ կրկին հայտարարել են ռուսական գազի մատակարարման ծավալների կրճատման մասին՝ շարունակվող ուկրաինական ճգնաժամի ֆոնին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

Մասնավորապես, E-Control ավստրիական էներգետիկ կարգավորիչը հայտնել է, որ ուրբաթ կրճատումը կազմել է 25 տոկոս: Դա ներկայիս դրությամբ Ավստրիայի համար ամենամեծ ցուցանիշն է, նշում է թերթը: E-Control-ում ընդգծել են, որ հաջորդ օրը գրանցվել է գազամատակարարման աճ, և շաբաթ օրն անկումը կրճատվել է մինչև 20 տոկոս, մինչդեռ տարվա այդ ժամանակի համար նորմալ է համարվում 10-15 տոկոսի ցուցանիշը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սլովակիայում ռուսական գազի ստացող և դիստրիբյուտոր Slovensky plynarensky priemysel (SPP) ընկերությունն Ուկրաինայի տարածքով 20 տոկոսով քիչ ռուսական գազ է ստացել:

 

Ե՛վ Ավստրիայում, և՛ Սլովակիայում ընդգծում են, որ ներքին սպառողների գազամատակարարման հարցում խափանումներ չկան:

 

Բացի այդ, լեհական գազատրանսպորտային Gaz System ընկերությունը հայտարարել է, որ ռուսական «Газпром»-ը շարունակում է ավելի քիչ գազ մատակարարել, քան պատվիրվել է:

 

Ռուսական գազի մատակարարման ծավալների կրճատման մասին հաղորդվել էր նաև ավելի վաղ:

Նույն շարքից