Գիտություն 

ԿԳՆ-ն առաջարկում է Երևանի ավագ դպրոցներից մեկի հիմքի վրա ստեղծել գերմանական գիմնազիա

analitik.am

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթութան և գիտության  նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-գերմանական համագործակցության հեռանկարները հանրակրթության բնագավառում, ինչպես նաև երկու նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի իրականացման ընթացքը:

 

Հայկական կողմը շահագրգռվածություն  է հայտնել Հայաստանում գերմաներեն լեզվի խորացված ուսուցմանն ուղղված ծրագրերի ընդլայնմանը: Կարևորվել են աշակերտների  և ուսուցիչների փոխանակման ծրագրերը, որոնք գործում են արդեն երկու տարի: Առաջարկվել է Երևանում գործող ավագ դպրոցներից մեկի հիմքի վրա ստեղծել գերմանական գիմնազիա՝ գերմաներեն լեզվի խորացված ուսուցմամբ և գերմանագիտական առարկաների դասավանդմամբ:


Նախարար Արմեն Աշոտյանը գերմանական պատվիրակությանը հրավիրել է Երևան՝ հոկտեմբերին մասնակցելու Երևանում կայանալիք  «Շախմատը դպրոցում» միջազգային համաժողովին, որը կազակերպում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Շախմատի միջազգային ֆեդերացիան: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

Հանդիպմանը մասնակցել է նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը:


Նույն շարքից