Տնտեսություն 

ԿԲ-ն ամփոփ տվյալներ է ներկայացրել նոյեմբերի 24-28-ն իրականացված արտարժութային գործարքների վերաբերյալ

analitik.am

Արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 117,840,305 դոլար` 429.35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 133,481,811 ԱՄՆ դոլար՝ 431.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 45,540,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 434.87 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 435.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,761,195 EUR՝ 533.75 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 17,712,976 EUR՝ 540.88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 651,910,826 ՌԴ ռուբլի՝ 9.22 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 248,054,758 ՌԴ ռուբլի՝ 9.054 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: 

Նոյեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.7 մլն ԱՄՆ դոլար: 

Նույն շարքից