Ռազմական 

Հաղթանակի զորահանդեսն ամենամասշտաբայինն է Ռուսաստանի նորագույն պատմության ընթացքում. Շոյգու

analitik.am

 

Ինչպես հաղորդում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», Մայիսի 9-ի Կարմիր հրապարակի հաղթանակի զորահանդեսն ամենամասշտաբայինն է Ռուսաստանի նորագույն պատմության ընթացքում:

 

Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, նշելով, որ շքերթին կմասնակցի 15 հազար զինծառայող, 200 զինատեխնիկա, որոնց մեծ մասը ժամանակակից ու արդիական նմուշներ են:

 

Կարմիր հրապարակով առաջին անգամ կանցնեն ժամանակակից հրետանային ու հրթիռային համակարգեր, տանկեր, հետեւակային զրահամեքենաներ ու այլ ռազմատեխնիկա:

 

Բացի այդ շքերթին կմասնակցեն Հայրենական պատերազմի ռազմական տեխնիկան, իսկ երկնքում թռիչք կիրականացնեն 143 ուղղաթիռներ ու ինքնաթիռներ:

Բացի այդ հաղթական միջոցառումներ կիրականացվեն երկրի ողջ տարածքում:

 

Նույն շարքից