Հայաստան 

Եվրոպական կառույցի նախագահը Արցախ է այցելել

analitik.am

Ապրիլի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԿարենՄիրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» (DEMYC) կազմակերպության նախագահԽավիեր Ուրտադո Միրային։

Արտաքին գործերի նախարարն ողջունել է Խավիեր Ուրտադո Միրայի այցը ԼՂՀ՝ Արցախի եւ Եվրոպայի միջեւ կապերի շարունակական ամրապնդման ու զարգացման համատեքստում:

Կարեն Միրզոյանը հույս է հայտնել, որ Արցախի երիտասարդական կառույցները կներգրավվեն երիտասարդությանշահերը խթանելու նպատակով հարցերի լայն շրջանակ ներառող միջազգային համագործակցության մեջ՝ անկախ իրենցբնակության երկրի կարգավիճակից:

Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգիմի շարք հարցեր:

Նույն շարքից