Վարունգն առաջին հայացքից պարզ բանջարեղեն է, բայց չեք կարող պատկերացնել, թե որքան օգտակար է այն ձեր օրգանիզմին: Վարունգը լրացնում է օրգանիզմում ջրի պակասը Եթե դուք բավարար քանակով ջուր չեք օգտագործում, կերեք թարմ վարունգ. այն 90%-ով բաղկացած է ջրից: Վարունգը պայքարում է այրոցների դեմ Վարունգն օգնում է ազատվել ստամոքսի այրոցներից: Արևի ճառագայթների հետքերը ձեր մաշկից կարող եք վերացնել, եթե տրորեք այն վարունգով: Վարունգը հեռացնում է օրգանիզմից տոկսիները Վարունգում պարունակվող ջուրը մաքրում է ողջ օրգանիզմը: Կանոնավոր վարունգ օգտագործելը վերացնում է երիկամների քարերը: Վարունգը լրացնում է ամենօրյա վիտամինների քանակը Վարունգը պարունակում է վիտամիններ, որոնք ամեն օր անհրաժեշտ են ձեր օրգանիզմին: Վիտամին A, B և C-ն օգտակար են իմունային համակարգի համար և ապահովում են էներգիայով:
Վարունգը լավացնում է մարսողությունը և օգնում նիհարել Ցածր կալորիականության և շատ հեղուկ պարունակելու շնորհիվ վարունգը հրաշալի սնունդ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Կարող եք այն օգտագործել ապուրներ, աղցաններ պատրաստելիս: Այս բանջարեղենի կանոնավոր օգտագործումն օգնում է ազատվել քրոնիկ փորկապությունից: Վարունգը վերացնում է աչքերի շուրջ առաջացած պարկերը Վարունգի կեղևը դրեք աչքերի շուրջ և կհամոզվեք, որ այս պարզ մեթոդը շատ արդյունավետ կարող է լինել: Վարունգն օգնում է վերացնել այտուցվածությունը և ազատվել աչքերի շուրջ առաջացած պարկերից իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ: Վարունգը պայքարում է քաղցկեղի դեմ.իր մեջ պարունակում է սեկոիզոլարտիսրեստինոլ, լարիսիրեսինոլ և պինորեսինոլ: Այս երեք միացությունները նվազեցնում են քաղցկեղի մի քանի տեսակների ռիսկը, այդ թվում՝ կրծքագեղձի, շականակագեղձի և արգանդի: Վարունգը բուժում է շաքարային դիաբետը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և կարգավորում է արյան ճնշումը Վարունգի հյութը պարունակում է հորմոն, որը շատ անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձին ինսուլին արտադրելու համար: Բացի այդ, հետազոտությունների արդյունքում, պարզվել է, որ վարունգի բաղադրության մեջ մտնող, այսպես կոչված, սերինիններն օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Նրանում պարունակվող բջջանքը, կալցիումը և մագնեզիումը արդյունավետորեն կարգավորում են արյան ճնշումը, ինչպես բարձր, այնպես էլ ցածր լինելու դեպքում: