Միջազգային 

Կատալոնիայի ինքնիշխանության մասին պատրաստվող հարցումը ժողովրդավարության խախտում է. Իսպանիայի վարչապետ

analitik.am

Կատալոնիայում ինքնավար մարզի ինքնիշխանության մասին բնակչության շրջանում անցկացվելիք այլընտրանքային հարցման գործընթացը ժողովրդավարության խախտում է: ТАСС գործակալության փոխանցմամբ` նման կարծիք Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտին հայտնել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:

«Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը արգելել էր հանրաքվե անցկացնել ինքնավարության` Իսպանիայի կազմից դուրս գալու մասին, կատալոնացիները որոշեցին հանրային հարցում անցկացնել քաղաքացիների շրջանում, որը մտադիր են իրականացնել առանց քվեացուցակների, առանց քվեարկության վերահսկման և ձայների հաշվարկի», - ասել է Ռախոյը` նշելով, որ նման մեթոդը հակաժողովրդավարական է: 

Նույն շարքից