Առողջապահություն 

Կանաչ թեյը կանխում է երիկամներում քարերի առաջացումը

analitik.am

Կանաչ թեյի օգտակարությունն ու նրա բուժիչ հատկությունները տարբեր հիվանդությունների ժամանակ մի անգամ չէ, որ ապացուցվել է: Այս անգամ այս օգտակար ըմպելիքին անդրադարձել են չնացի գիտնականները:

 

Չինացի փորձագետները եկել են այն եզրակացության, որ կանաչ թեյը հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է միզաքարային հիվանդությունների համար: Բացի այդ, նստակյաց և անկանոն կյանքը հանգեցնում են երիկամային հիվանդությունների և քարերի առաջացմանը: 
 
Մասնագետները բացատրում են, որ երիկամներում քարերը ձևավորվում են կալցիումի օքսալատի և մեզի մեջ առկա այլ աղերի միացություններից առաջացած բյուրեղների միակցություններից: Որպեսզի քարերն անցավ հեռանան, ըստ չինացի մասնագետների, անհրաժեշտ է կանաչ թեյ խմել:
 
Փորձարկումները ցույց են տվել, որ կանաչ թեյի բաղադրիչները միանում են բյուրեղներին և փոխում նրանց ձևը` կանխելով քարերի առաջացումը:

Նույն շարքից