Գիտություն 

Կանադացի գիտնականները ձկներին քայլել են սովորեցնում

analitik.am

Օտտավայի համալսարանի ֆիզիոլոգ Էմիլի Ստանդենը և նրա գործընկերները մի շարք փորձեր են կատարել Նեղոսի ջրերում բնակվողող, ցամաքում տեղաշարժվելու ընդունակ բիշիր ձկնատեսակի վրա:

 

Ինչխպես հայտնում է կանադական CBC News կայքը, ֆիզիոլոգներին  հաջողվել է բիշիրների մոտ զարգացնել այդ ունակությունը: Փորձերի նպատակը եղել է հետևյալը. պարզել, թե ինչպես են միլիոնավոր տարիներ առաջ ձկները ադապտացվել ցամաքում:

 

Գիտնականները ձկներին ստիպել են բավական երկար ժամանակ անցկացնել քիչ քանակությամբ ջրով լցված ակվարիումում: Փորձերի առաջին փուլը տևել է ութ ամիս: Այնուհետ, վերլուծությունը ցույց է տվել, որ բիշիրների մոտ ցամաքում տեղաշարժվելկու ունակությունն ավելի լավ է զարգացած, քան այլ ձկնատեսակների: Գիտնականները նշել են, որ այս տեսակի ձկների անատոմիական կառուցվածքում՝ ոսկրերում և մկաններում, փոփոխություններ են կատարվել, որոնք թույլ են տալիս նրանց տեղաշարժվել ցամաքում և պահել գլուխները:

Նույն շարքից