Ռազմական 

Կանադան ԻՊ-ի դեմ պայքարի համար կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք

analitik.am

Կանադան հոկտեմբերի 21-ին 6 կործանիչ է ուղարկել Մերձավոր Արևելք «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով: Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, Կանադայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ իր երկիրը, բացի կործանիչներից, ուղարկում է նաև հետախուզական ինքնաթիռներ, ինչես նաև 600 զինծառայող:



Ավելի վաղ Կանադան հայտարարել էր, որ իր օդային ուժերը կպայքարեն Իրաքի տարածքում ԻՊ-ի դեմ: Կանադան միջազգային դաշինքին միացել է հոկտեմբերի 16-ին:

 

 

Մյուս կողմից` Մեծ Բրիտանիան մոտակա ժամանակներում հետախուզական օդանավեր կուղարկի Սիրիա՝ տեղեկություններ ստանալու Սիրիայում գտնվող ԻՊ-ի վերաբերյալ: Մեծ Բրիտանիայի օդային ուժերը մինչև այժմ Իրաքի տարածքում 38 թռիչք են իրականացրել ԻՊ-ի դեմ:

Նույն շարքից