Հիշում եմ և պահանջում 

Կանադայի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

analitik.am

Կանադայի խորհրդարանն ընդունել է 587-րդ բանաձևը, որով ապրիլ 24-ը պաշտոնապես հռչակել է «Հայոց Ցեղասպանության Հիշատակի օր», գրում է «Արմենպրես»-ը:



Բանաձևը ներկայացնող պատգամավոր Բրադ Բաթը Կանադայի իշխող պահպանողական կուսակցության անունից խոսել է Ապրիլ 24-ը Ցեղասպանության Հիշատակի օր հռչակելու մասին, մասնավորաբար ընդգծելով. «Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սրբադասման արարողություն Հայ Եկեղեցու կանոնների համաձայն: Հետևաբար, Հայոց Ցեղասպանության նահատակները սուրբեր են»:



Արձագանքելով Կանադայի քաղաքական կյանքում այս կարևոր իրադարձությանը` ՀԲԸՄ Կանադայի գործադիր վարչության անդամ Հակոբ Արսլանյանն ասել է. «Կանադան ևս մեկ անգամ վերահաստատեց իր իր հանձնառությունը միջազգային քաղաքական շրջանակներում որպես ջատագով և պաշտպան մարդկային իրավունքների: Հանուն արդարության կատարված Կանադայի այս որոշումը շատ մեծ պատասխան է Թուրքիայի պետական ժխտողականության քաղաքականությանը»:

Նույն շարքից