Սպորտ 

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` 2014-ի Հայաստանի պատանի լավագույն մարզիկ

analitik.am

Ավանդույթի համաձայն,  «Կանչ» պարբերականը տարեվերջին հրապարակում է մրցաշրջանի պատանի մարզիկների լավագույն տասնյակը: 2014-ին այդ ցուցակում առաջինը ծանրորդ Սիմոն Մարտիրոսյնն է: Նա Չինաստանի Նանկին քաղաքում կայացած ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի, Եվրոպայի պատանիների չեմպիոն է, մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

Հայ դյուցազնին հաջորդում են` ծանրորդ Հակոբ Մկրտչյանը, ըմբիշներ Զավեն Միքայելյանը, Վաղինակ Մաթևոսյանը, հրաձիգ Հրաչիկ Բաբայանը, բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը, շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը, հրաձիգ Զավեն Իգիթյանը, ըմբիշներ` Էդգար Թամազյանն ու Սարգիս Հովսեփյանը:

Նույն շարքից