Սպորտ 

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը մարտական կազմով չի մասնակցի աշխարհի առաջնությանը

analitik.am

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ղազախստանի Ալամթի քաղաքում նախապատրաստվում է նոյեմբերի 4-16-ը անցկացվելիք աշխարհի առաջնությանը:

Մեր երկրից մրցահարթակ դուրս կգա 8 մարզիկ: Նրանք հանդես կգան 6 քաշային կարգերում: Հավաքականի գլխավոր մարզիչը հույսեր է կապում հետևյալ ծանրորդների հետ` 56 կգ քաշային կարգ՝ Սմբատ Մարգարյան, 69 կգ՝ Վանիկ Ավետիսյան, 77 կգ` Հակոբ Մկրտչյան, Արա Խաչատրյան, 85 կգ՝ Աղասի Աղասյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան, +105 կգ`Հայկ Հակոբյան, Ռուբեն Ալեքսանյան:

Հավաքականը մարտական կազմով չէ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը վնասվածք ունի և բուժվում է Գերմանիայում: Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը հավաքականից առանձին է նախապատրաստվել: Դա է պատճառը, թե մեկ այլ բան, փաստն այն է, որ նա չի կարողացել վերագտնել իր լավագույն մարզավիճակը:

Նույն շարքից