Քաղաքականություն 

Խաչիկ Ասրյանը դեմ չէ նախարար նշանակվելուն

analitik.am

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը մամուլից է տեղեկացել, որ հնարավոր է՝ նշանակվի Սպորտի և երիտասադրության հարցերի նախարարի պաշտոնում:

 

Հարցին, թե արդյո՞ք նախարար նշանակվելու ցանկություն ունի, Խաչիկ Ասրյանը պատասխանեց.

 

«Ուզում եմ նշել, որ իմ կյանքում առաջնորդվում եմ՝ ում է պետք այն զինվորը, ով չի ուզում գեներալ դառնալ սկզբունքով: Միաժամանակ ավելացնում եմ, որ այդ որոշումը բացառապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից է: Եթե նախագահը նման նշանակում անի, դեմ չեմ լինի, որովհետև սպորտի ոլորտում 7 տարի շարունակ նվիրական աշխատանք եմ իրականացնում ինձ վստահված ոլորտը զարգացնելու ուղղությամբ»:

 

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում գործող նախարար Յուրի Վարդանյանի գործունեությունը, Խաչիկ Ասրյանը պատասխանեց.

 

«Գործող նախարարի գործունեությունը նորմալ եմ գնահատում: Ավելին՝ այդ գործունեությունը գնահատում է ՀՀ կառավարությունն ու ՀՀ նախագահը»:

 

Հ.Գ. Նկատենք, որ Խաչիկ Ասրյանն այն գործիչներից է, ով բացի սպորտի և երիտասարդության փոխնախարար լինելուց ակտիվորեն զբաղվում է այլ գործունեությամբ. նա «Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավարն է:


Սկզբնաղբյուրը՝ http://www.slaq.am/arm/news/190560/

Նույն շարքից