Հիշում եմ և պահանջում 

Լոս Անջելեսի քաղխորհուրդը գումար կհատկացնի Ցեղասպանության տարելիցի նախագծերի համար

analitik.am

ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել գումար հատկացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ու նախագծերի համար: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:


Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը որոշել է 1.7 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել արվեստի բնագավառում տարատեսակ նախագծեր իրականացնելու համար: Դրանց շարքին են դասվել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված և հայաշատ համայնքում իրականացվելիք հանրային արվեստի ստեղծագործությունների ծրագրերը:


Հատկացվելիք գումարով վերանորոգվելու են նաև մի շարք որմնանկարներ, իսկ հարավային Լոս Անջելեսի Սենթրըլ պողոտայի վրա արվեստի գործեր են տեղադրվելու:

Նույն շարքից