Իրավական 

Լոռու մարզում քաղաքացու կողմից դատավորին հայհոյելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ:


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանի հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, դատավոր Աղասի Մկոյանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով դատաքննության ընթացքում ամբաստանյալի հայրը դատարանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է՝ պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:

 


Նշված դեպքը պատկերող տեսագրությունը տեղադրվել է «Youtube.com» ինտերնետային կայքում:
 



Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից