Առողջապահություն 

Լոլիկի հյութն օգնում է վերականգնել մկանները

analitik.am
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո շատ օգտակար է խմել մի բաժակ լոլիկի հյութ: Ըստ հույն գիտնականների ուսումնասիրության՝ լոլիկի հյութն օգնում է վերականգնել մկանները մարզումից հետո:
 
Ուսումնասիրությունը, որին մասնակցել է 15 կամավոր ատլետ, տևել է 2 ամիս: Այդ ընթացքում ատլետների մի մասը մարզումներից հետո ըմպել է լոլիկի հյութ, մյուս մասը՝ էներգետիկ ըմպելիք:
 
Պարզվեց, որ լոլիկի հյութ ըմպող ատլետների կենսական ցուցանիշներն ավելի արագ էին վերականգնվում: Կարգավորվում էր թե՛ էնզիմների և պրոտեինների մակարդակը, թե՛ գլյուկոզայի մակարդակը: 
 
Այնպես որ մարզումներից հետո ըմպեք մի բաժակ լոլիկի հյութ և մկանները ոչ միայն չեն վնասվում, այլև վերականգնվում են:

Նույն շարքից