Հայաստան 

ԼՂՀ Նախագահն ընդունել է ՀՀ սպորտի նախարարին

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Հանդիպմանը քննարկվել են սպորտի ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: 

Հատուկ ուշադրություն է դարձվել սպորտի մասսայականացմանը հատկապես երիտասարդների շրջանում և այստեղ կրթական հաստատությունների ակտիվ ներգրավմանն առնչվող հարցերին: 

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից