Հայաստան 

ԼՂ հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքից. Ուորլիք

analitik.am

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքից, ոչ թե որևէ համաձայնագրից կամ միությունից: Այս մասին Trend-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության վրա Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հնարավոր ազդեցությանը:

 

Ուորլիքն ասել է, որ Հայաստանի կառավարությունն արդեն ընդունել է որոշում, և ինքը հարգում է այն:

 

«… Հույս ունենք՝ նախագահները, նկատի ունենալով վերջերս տեղի ունեցած հանդիպումները, հակամարտության կարգավորման ուղղությամբ պարտավորություններ կստանձնեն»,- ասել է Ուորլիքը:

 

Նրա խոսքով՝ ամռանը հայ և ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած իրադարձություններից հետո իրադրությունը կայունացել է, սակայն լարվածությունը պահպանվում է:

Նույն շարքից