Հայաստան 

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատճառն Ադրբեջանն է. Էդվարդ Նալբանդյան

analitik.am

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը ո´չ Ղարաբաղն է, ո´չ Հայաստանը և ո´չ էլ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները: Պատճառը Ադրբեջանն է։ Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանից հետո լրագրողների խնդրանքով պատասխանելով Փարիզում Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցին, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նշել է. «Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի
նախաձեռնությունը։ Փարիզում կայանալիք հանդիպումը երրորդ գագաթնաժողովն է,
որ նախաձեռնվել է համանախագահ երկրների կողմից՝ վերջին երեք ամսվա
ընթացքում։ Դա ցույց է տալիս եռանախագահ երկրների հաստատակամությունը՝
շարունակելու միասնական ակտիվ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ
կարգավորման գործըթնացում առաջընթաց ապահովելու նպատակով։

Իսկ թե ինչու բանակցային գործընթացում առաջընթաց չկա, կարծում եմ` պարզ է
բոլորի համար: Պատճառը ո´չ Ղարաբաղն է, ո´չ Հայաստանը և ո´չ էլ
եռանախագահները: Պատճառը Ադրբեջանն է։ Եթե ոչ վաղ անցյալում Ադրբեջանի
գործելաոճը բանակցային գործընթացում կարելի էր բնորոշել որպես «մեկ քայլ
առաջ, երկու քայլ ետ», ապա այժմ այն կարծես թե արտահայտվում է «ոչ մի
քայլ առաջ և մի քանի քայլ ետ» սկզբունքով:

 

Թե ինչքանով հնարավոր կլինի կառուցողական դաշտ բերել ադրբեջանական
կողմին՝ ցույց կտա ժամանակը։

Հայաստանը մշտապես դրական է արտահայտվել եռանախագհ երկրների կողմից
հանդիպումների, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով հանդիպումների,
կազմակերպման վերաբերյալ և, ինչպես միշտ, մենք կառուցողական
տրամադրվածությամբ ենք գնում Փարիզի հանդիպմանը»:

Նույն շարքից