Ռազմական 

Հալեպի պրովինցիայում լիկվիդացվել են ԻՊ-ի տասնյակ օտարերկրյա գրոհայիններ

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Հալեպի պրովինցիայում գտնվող Քուվերեյս ռազմական օդանավակայանի տարածքում ընթացող մարտերի ժամանակ կառավարական ուժերին հաջողվել է լիկվիդացնել տասնյակ գրոհայինների, որոնց գերակշռող մասը Թուրքիայի, Քաթարի ու Գերմանիայի քաղաքացիներ են:

 

 

Սիրական օդուժի ու հրետանու պարբերական հարվածների պայմաններում որոշակի անդորր է նկատվում Հալեպի հյուսիսային շրջանում:

Միաժամանակ Շեյխ Սուլեյմանում բախումներ են սկսվել Ան-Նուսրա ու Հարաքեթ Հազմ ահաբեկչական խմբավորումների միջեւ, ինչից հետո վերջիններս սպառնացել են լքել իրենց հենակետերը շփման գծում:

 

 

Սիրիական օդուժը Աբու-Դուհուր ռազմական օդանավակայանի ու Դեյր էր Զորի շրջանում ռմբակոծության է ենթարկել ԻՊ ահաբեկիչների դիրքերն, ինչի արդյունքում լիկվիդացվել են տասնյակ ահաբեկիչներ, որոնց թվում նաեւ՝ լիբաննյան դաշտային հրամանատար Աբու Ուսամա ալ-Լիբին:

Դարա պրովինցիայում սիրիական 82-րդ գումարտակի մարտիկներին արյունալի մարտերից հետո հաջողվել է վերագրավել Շեյխ-Միսկին քաղաքի նախկինում կորցրած հենակետերը, սակայն մարտերն այս շրջանում դեռեւս շարունակվում են:

Միաժամանակ Թասիլ բնակավայրում տեղակայված Ան-Նուսրա խմբավորման ճամբարում պայթել է  հերթական ականապատված ավտոմեքենան, ինչը հանգեցրել է տասնյակ գրոհայինների կորստին:

 

 

 

Նույն շարքից