Մշակույթ 

Լարի Ֆլինտը ցանկանում է նկարահանել Կիմ Չեն Ընի մասին «Հարցազրույց» ֆիլմի իր տարբերակը

analitik.am

Ամերիկյան Hustler ամսագրի հրատարակիչ և պոռնոոլորտի հայտնի գործիչ Լարի Ֆլինտը ցանկանում է թողարկել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին «Հարցազրույց» ֆիլմի իր տարբերակը, գրում է Газета-ն։

«Ոչ մի արտասահմանցի բռնապետ չի կարող խլել ինձանից ազատ խոսքի իրավունքը»,- հայտարարել է Ֆլինտը՝ նշելով, որ ֆիլմի արտադրությունը կսկսվի 2015-ին։

Ֆլինտն ասել է, որ եթե Կիմ Չեն Ընը և նրա ջատագովները կարծում են, որ վրդովված են այդ ֆիլմով, ապա թող սպասեն նոր ֆիլմի, որն իրենք պատրաստվում են նկարահանել։

Հիշեցնենք, որ Sony-ի նկարահանած «Հարցազրույց» ֆիլմի պատճառով ընկերությունը ենթարկվել էր հաքերային հարձակման և չեղյալ համարել ֆիլմի վարձույթը։

Նույն շարքից