Միջազգային 

Լավրովն առաջարկել է ԵԱՀԿ-ին մոնիթորինգ անցկացնել ռուս-ուկրաինական սահմանին

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղության ծրագիրը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անվանում է նախաձեռնություն, որն առաջին հերթին ուղղված է մոբիլիզացնելու Արևմուտքից ստացվող աջակցությունը:


Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, հուլիսի 28-ին կայացած ասուլիսի ժամանակ Լավրովը նշել է, որ ռուսական կողմն սպասում է ԵԱՀԿ դիտորդների տեղակայմանն ու դիտարկման իրականացմանը ռուս-ուկրաինական սահմանին:

 

«Մոտ օրերս ակնկալում ենք, որ ԵԱՀԿ դիտորդները կտեղակայվեն «Դոնեցկ» և «Գուկովո» անցակետերում: Երեկ ես ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում խնդրեցի, որպեսզի նա հանձնարարի, որ իրենց աշխատակիցները չխանգարեն ԵԱՀԿ դիտորդներին այդ պայմանավորվածության կիրառմանը»,- ասել է Լավրովը: 

 

Նա շեշտել է, որ դիտարկման և մոնիթորինգի համար ԵԱՀԿ դիտորդները կարող են օգտագործել ցանկացած տեխնիկական սարք, այդ թվում` նաև անօդաչու ինքնաթիռներ: 

 

Նույն շարքից