Ռազմական 

Իրաքյան Բայջի քաղաքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել

analitik.am

Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ երկրի օդային ուժերի ռմբակոծության հետևանքով Սալահ ադ Դին մարզի Բայջի քաղաքում «Իսլամական պետության» անդամ 18 ահաբեկիչ են սպանվել:  


 

Բացի այդ բանակին հաջողվել է վերականգնել Բաղդադ-Քիրքուք ճանապարհի անվտանգությունը: Ճանապարհով սկսել են մեքենաներ երթևեկել:

 

Իրաքյան ուժերը հաջողությունները գրանցել են առանց միջազգային դաշինքի օգնության:

 

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, իրաքյան ուժերն ԻՊ-ից ազատագրել էին Սալահ ադ Դին մարզի մարզպետարանի շենքը, մշակութային կենտրոնը:

 

Նախօրեին տեղեկություններ էին ստացվել, որ Բայջիում 60 ահաբեկիչ են սպանվել:

Նույն շարքից