Հիշում եմ և պահանջում 

Իրաքի Քրդստանի խորհրդարանը հավանության է արժանացրել Քոբանի զորքեր ուղարկելը

analitik.am

Իրաքի Քրդստանի խորհրդարանը հավանության է արժանացրել քրդական զորքերի՝ «փեշմերգայի»(Իրաքյան Քրդստանի քրդական զինյալ զորամիավորումների ամբողջական անվանումը)ուղարկումը սիրիական Քոբանի քաղաք, որը հարձակման է ենթարկվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Քրդստանի հայրենասիրական միության pukmedia.com պաշտոնական գործակալությանը:

 

Չորեքշաբթի երեկոյան արտահերթ նիստին ընդունված խորհրդարանի որոշումը թույլ է տալիս Իրաքի Քրդստանի նախագահին «փեշմերգա» ուղարկել Քոբանի:

 

Երկուշաբթի ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները դեղորայք, զենք և զինամթերք են նետել Քոբանիի քուրդ զինյալներին: Քոբանիում քրդերի հրամանատարությունը Twitter սոցիալական ցանցի միջոցով հաստատել է, որ ստացել է «մեծ քանակությամբ զենք և զինամթերք»: Ավելի ուշ, սակայն, համացանցում տեսանյութեր են հայտնվել, որոնք պնդում են, որ զենքն ընկել է «Իսլամական պետության» գրոհայինների ձեռքը:

Նույն շարքից