Միջազգային 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մտադիր է այցելել Հայաստան

analitik.am

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մտադիր է այցելել Հայաստան՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր: 

«Մենք դիտարկում ենք այս հարցը, սակայն Նախագահի զբաղված գրաֆիկի պատճառով դեռևս չենք կարող հստակ նշել այցի ամսաթիվը: Համենայնդեպս, այցելությունը կկայանա»,-ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռաիսիի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը: 

Աղբյուրը նշում է, որ Իրանն արդեն վաղուց տարբեր դիվանագիտական քայլեր է նախաձեռնում հարևան պետությունների հետ իր հարաբերությունները ընդլայնելու համար: Վերջին տարիներին Իրանն ու Հայաստանը մեծացրել են համագործակցության մակարդակը, համաձայնագրեր են ստորագրել էներգետիկայի, տեխնոլոգիայի և հետազոտությունների ոլորտներում համագործակցության, ինչպես նաև տնտեսության և առևտրի ոլորտներում կապերի ամրապնդման մասին:

Նույն շարքից