Հոգեբանի անկյուն 

Իրականում մարմնի կառուցվածքի ընկալումը գրեթե միշտ մի փոքր աղավաղված է լինում

analitik.am

Թեթև գիրությունը շատ ազգերի ու մշակույթների մոտ հաճելի է համարվում, սակայն ժամանակ առ ժամանակ ավելի մոդայիկ են դառնում մարմնի տափակ ձև ունեցող կանայք ու տղամարդիկ: Միջինից գեր մարդիկ հաճելի չեն ո´չ կանանց, և ո´չ էլ տղամարդկանց: Իրականում մարմնի կառուցվածքի ընկալումը գրեթե միշտ մի փոքր աղավաղված է լինում, և շատերը հավատացած են, թե իդեալական կառուցվածք ունեն: Կանայք ավելի շատ գերադասում են, որ իրենց ամուսինները մի փոքր ավելի նրբակազմ լինեն, քան կարծում են տղամարդիկ:


Խոսելով մարդու քթի ձևի մասին` Լաֆատերը ասում է, որ լավ արտահայտված մեծ քիթը բնորոշ է խոլերիկներին, իսկ բարակ և երկար քիթը բնորոշ է մելանխոլիկներին, կլոր և մսոտ քիթը` ֆլեգմատիկներին, իսկ սանգվինիկներն ունեն սուր քիթ և էլիպսաձև գլուխ:

 

 

Ասում են շրթունքները խոսում են, երբ նույնիսկ նրանք պինդ սեղմված են: Ներքև իջնող անկյուններով շրթունքները բնութագրում են մելանխոլիկներին և խոլերիկներին, դեպի վերև գնացող անկյուններով շրթունքները սանգվինիկինն են, իսկ ֆլեգմատիկների շրթունքներն ունեն հորիզոնական դիրք:

 

 

Մարդու մազերը նույնպես հանդիսանում են գրավչության տարր. փայլուն, փարթամ և փափուկ մազերը նույնիսկ տգեղ կանանց դարձնում են համակրելի:

 

 

Խոսելով մարմնի կառուցվածքի և ձևի մասին հարկ է նշել, որ տղամարդու բարձր հասակը առավելություն է համարվում, սակայն ամերիկացի հոգեբանների կարծիքով աղջիկներն հաճախ ընտրում են միջահասակներին: Բարձրահասակ կանայք իրենք իրենց գրավիչ չեն համարում և կարծում են որ տղամարդիկ չեն համարձակվում ժամադրել իրենց: Նրանք քայլում են կռացած` կարծես ցանկանալով ավելի ցածրահասակ երևալ:

 

 

 

 Գեղեցիկ և երկար ոտքերով կանայք, եթե նույնիսկ տգեղ են, համակրելի են թվում: Ե´վ կանանց, և´ տղամարդկանց մոտ սիրային օբյեկտի ընտրության մեջ շատ կարևոր փաստ է համարվում մարմնի և դեմքի համաչափությունը: Սիրահարների համար աշխարհի ամենահիանալի պատկերը դա իր սիրած էակի դեմքն է, իսկ ամենաքաղցր երաժշտությունը նրա սիրած էակի ձայնը (Լաբրյուեռ):

 

 

Ձայնը մեծ դեր է խաղում սիրած էակի ընտրության հարցում: Բամբ ձայնով տղաները հաճախ ընտրում են փափուկ ձայնով կանանց և այլն: Զրույցը դա կենդանի, անընդհատ ազդող ազդանշաանային կապ է սիրահարների գիտակցության մեջ: Մենք սիրում ենք լսել, ում նկատմամբ անտարբեր չենք: Երբ ինչ-որ մեկը սկսում է մեզ ասել շատ հաճելի խոսքեր, մեզ սկսում է դուր գալ այդ մարդու ձայնը: Բայց հարկավոր է հիշել, որ տղամարդկանց մոտ առավել լավ զարգացած են տեսողական զգայարանները, իսկ կանանց մոտ`  լսողականը: Դրա համար էլ ասում են, որ կանայք սիրում են ականջներով, տղամարդիկ` աչքերով:

Նույն շարքից