Իրավական 

Իսրայելում ձերբակալել են մաֆիայի ղեկավարների

analitik.am

Իսրայելական ոստիկանությունը միանգամից ձերբակալել է երկրի քրեական կլանների բոլոր առաջնորդներին։ Ձերբակալությունը տեղի է ունեցել Թել Ավիվի մոտակայքում գտնվող Ռիշոն լե Ցիոն փոքրիկ քաղաքի ռեստորաններից մեկում՝ հավաքից առաջ, գրում է ДНИ.ru-ն։

 

Ոստիկանությունն իմացել է իսրայելական մաֆիայի հանդիպման մասին և որոշել ձերբակալել բոլոր «հեղինակություններին» միանգամից։ Ռեստորանը շրջափակվել է հատուկջոկատայինների կողմից, քրեական հեղինակությունները լուրջ դիմադրություն ցույց չեն տվել։

 

«Հավաքի կազմակերպիչը եղել է Մոտի Հասինը, ով համարվում է Աբերջիլ եղբայրների խմբավորման առաջնորդը։ Հասինն ամենաշատ փնտրվող իսրայելցի հանցագործ «թագավորներից» է հրեական պետությունում։ Նա մի քանի շաբաթ առաջ է դուրս եկել բանտից, որտեղ անցկացրել է 2 տարի»,- նշում են իսրայելական ԶԼՄ-ները։

Նույն շարքից