Մամուլի ակումբ 

Իսրայելի գերխնդիրը Մերձավոր Արևելքը քրիստոնյաններից ազատելն է. քաղաքական մեկնաբան

analitik.am

«Իսրայելի գերխնդիրը Մերձավոր Արևելքը քրիստոնյաններից ազատելն է և Գազայի հատվածում կատարվող ռազմական գործողությունները ընդամենը   պրովակացիա են»,-այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Իսրայելից օրերս ժամանած քաղաքական մեկնաբան Աշոտ Բալասանյանը:

 

 

Բանախոսը խոսելով արաբաիսրայելական հակամարտության մասին, ասաց. «Մերձավոր Արևելքում բավական լարված իրավիճակ է տիրում: Ռազմական գործողությունների պատճառով արաբական թաղամասերում կան զոհեր, այն,  որ իրավիճակը  դեռ երկար ժամանակ անկայուն կմնա, պարզ է, քանի որ  կողմերը կոմպրոմիսային  քայլեր անելուն հակված չեն»:

 

 

Խոսելով Իսրայելում հայ համայնքի մասին, բանախոսը նշեց. «Այժմ Իսրայելում  բնակվում է չորսից հինգ հազար հայ: Պատերազմական գործողությունների պատճառով արտագաղթ է  տեղի ունենում: Հայկական համայնքը համարվում է  ծերացած համայնք: Պատրիարքարանը նույնպես աջակցության կարիք ունի և ոչ մի բան չի կարող անել այս հարցում: Այն, գտնվելով Իսրայելի տարածքում, մասամբ քաղաքականացված է:  Հայաստան վերադարձողներ չկան, խնդիրը լեզուն է, քանի որ արաբերեն, եբրայերեն լեզուներ  են սովորում:  Համայնքում ծնված բոլոր հայ աղջիկներն ու տղաները, քրիստոնյա լինելու պատճառով, ազատվում են բանակում ծառայելուց և նրանց, նորից կրոնի պատճառով, աշխատանք չի տրվում, այդ պատճառով էլ հայ երիտասարդների  շրջանում արտագաղթը մեծ է»:


 

Իսկ ինչ վերաբերում է գերտերություններին, ապա Ամերիկան աջակցում է Իսրայելին, իսկ Ռուսաստանը Պաղեստինին, Իրանը մնում է չեզոք դիրքում: 

 

Նույն շարքից