Ռազմական 

ԻՊ-ն ականապատ բեռնատարներ է պայթեցրել Քոբանիի մերձակայքում

analitik.am

«Իսլամական պետության» ահաբեկիչները հոկտեմբերի 20-ի երեկոյան Հալեպի հյուսիս-արևելքում գտնվող Քոբանի քաղաքում 2 ականապատ բեռնատար են պայթեցրել: Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, պայթյունները որոտացել են Սինաա թաղամասի մերձակայքում՝ պատճառելով նյութական խոշոր վնասներ, մարդկային վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


Իրաքյան Քրդստանը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Սիրիայի քրդերին, ովքեր պայքարում են Քոբանի քաղաքի համար: Իրաքյան Քրդստանի ներկայացուցիչ Ջաբբար Յավարի խոսքով` իրենք պատրաստ են օդային կամ ցամաքային ճանապարհով հավելյալ ուժեր ուղարկել: Քրդական ուժերը հոկտեմբերի 20-ին մեծ քանակությամբ զենքեր և զինամթերք էին ստացել  Իրաքյան Քրդստանից:

Նույն շարքից