Գիտություն 

Սան-Միգել հրաբուխը խուճապ է առաջացրել Սալվադորում

analitik.am

Ինչպես տեղեկացնում է aprensagrafica.com լրատվական կայքը, Սալվադորում գտնվող Սան-Միգել (Չեպարաստիկե) հրաբուխի ժայթքման հետեւանքով երկնքում առաջացել է 300 մետր բարձրության ծխի ու գազի շերտ: Այդ մասին հայտնել են Սալվադորի բնական միջավայրի պահպանության ծառայությունից, նշելով որ վերջին շաբաթվա ընթացքում սեյսմիկ տատանումները հրաբխի շրջանում աճում են՝ հասնելով 215 աստիճանի, այն դեպքում, երբ նորմալ մակարդակը 50 է:

Հրաբխի հերթական ժայթքումը լուրջ վնասներ չի պատճառել, սակայն որոշակի խուճապ է առաջացրել մոտակա բնակավայրերի բնակչության շրջանում:

 

 

Իշխանությունները կոչ են արել հանգստություն պահպանել ու խուճապի չմատնվել:

Բացի այդ, քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները, Կարմիր խաչի ու տեղական ադմինիստացիայի ներկայացուցիչները վերահսկում են իրավիճակն ու հրաբխի ստորին լանջերին պարպերաբար ուսումնասիրություններ են իրականացնում:

Հիշեցնենք, որ հրաբխի ակտիվացման պայմաններում 2014թ.-ի դեկտեմբերին հայտարարվել էր վտանգի «նարնջագույն» մակարդակ:

 

Նույն շարքից