Ռազմական 

Իսրայելը կդադարեցնի լիբանանյան սահմանամերձ շրջանների ռմբակոծությունը

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, այսօր Սիրիայի Ալ-Կունեյթրա պրովինցիայում ու լիբանանա-իսրայելական սահմանում նկատվել է հարաբերական անդորր: Իսրայելական տեղական իշխանությունները բնակչությանը կոչ են արել հանգստություն պահպանել ու խուճապի չմատնվել:

 

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ լարվածությունը վերացնելու նպատակով իսրայելական իշխանությունները նպատակադրվել են դադարեցնել հրետկոծությունները՝ միաժամանակ  զորամիավորումները թողնելով մարտական պատրաստվածության վիճակում:

 

 

Վերջին իրադարձությունների ընթացքում լիբանանյան Հեզբոլահ խմբավորումը, իսրայելական հենակետերի հրթիռակոծության ընթացքում կիրառել է մի շարք ժամանակակից հրթիռային համակարգեր, ինչի արդյունքում զոհվել էր 2 զինծառայող, ինչպես նաեւ շարքից հանվել ռազմական տեխնիկա: Իսրայելական կողմի պատասխան գործողությունների արդյունքում զոհվել էր նաեւ Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում ծառայող իսպանացի զինվորականն, ինչի կապակցությամբ Իսպանիայի իշխանությունները դիմել են իսրայելական կողմին ՝ համապատասխան բացատրություններ պահանջելով տեղի ունեցած միջադեպի մասին:

 

Նույն շարքից