Հայաստան 

Իշխանությունը կարծում էր, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնա, սակայն խայտառակ իրավիճակում հայտնվեց , քանի որ ԲՀԿ-ն մեզ հետ է. Տեր-Պետրոսյան

analitik.am

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

«Սիրելի հայրենակիցներ այսօրվա հանրահավաքի հիմանական ելությի պատիվը վերապահված լիենլով Գագիկ Ծառուկյանին՝ ես կբավարարվեմ միայն մի քանի դիտարկումներով: Նոր համաժողովրդկան շարժման ժողովրդական բազմությունը ցույց է տալիս, որ մեկնարկել է իշխանափոխության հուժկու պահանջ, կոչ եմ անում ուշադրություն չդարձնել հոկտեմբերի տասին հանրահավաքին հետևած ընդդիմադիր ուժերի հիստերիկ վերաբերմունքին: Նրանց կարծիքով Հայաստանում պետք է ընդդիմության փոփոխություն իրականացվի, ապա նոր իշխանափոխություն, ջհանդամը թե արանքում երկրից բան չի մնա: Իշխանությունը կարծում էր, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնա, սակայն խայտառակ իրավիճակում հայտնվեցին այսօր, քանի որ ԲՀԿ-ն մեզ հետ է: ԵՏՄ-ի մասին չխոսեցի, քանի որ դա տեղի էր ունեցել հանրահավքից մի քանի ժամ առաջ, պատրաստ եմ այդ առթիվ ձեզ ներկայացնել մի քանի նկատառումներ: Տեսանելի ապագայում մեր երկիրն ապրելու և կենսագործելու է այդ համակարգի շրջանակներում, հետևաբար տվյալ իրողության հետ կապված ցանկացած ջղաձգում անիմաստ ու վնասակար է այժմ: Հայաստանին Ուկրաինայի կորուստների անգամ մեկ տոկոսը բաժին ընկնելու պարագայում մեր երկիրը կվերանա աշխարհի քարտեզի վրայից, անգամ ԵՄ-ն է ըմբռնումով մոտենում կատարվածին: Եվ որոշ մարդիկ, փորձում են հակառուսական տրամադրություններ ստեղծել՝ հաշվի չնստելով հետևանքների հետ: Շարժման ստրատեգիան հայտնի է և հայտարարել ենք, որ համաժողովրդական ճնշման տակ պարտադրելու ենք իշխանափոխություն և անցկացնելու ենք արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ: Ստրատեգիայի հարցում մենք միակամ ու վճռական ենք ու գնալու ենք մինչև վերջ, մինչև սարգսյանական ռեժիմից վերջնական ազատումը: Այս հրապարակում հավաքված ժողովուրդը հիմնականում ՀԺԿ-ի, ՀԱԿԻ, Ժառանգության ու ԲՀԿ-ի համակիրներն են և ոչ ոք հիմք չունի կասկածելու, որ մենք ժողովրդից ինչ-որ բան ենք թաքցնում, ամեն ինչ հիմնված է փոխադարձ վստահության վրա: Տակտիկական հարցերը ինքնուրույն լուծելու իրավասություն ենք ձեզանից խնդրում: Դեմ ու ձեռնպահ չկա, շնորհակալություն, սա էլ մեր պատասխանը Չեմբեռլենին»:

Նույն շարքից