Հայաստան 

Իշխանափոխության համար այսօր կան բոլոր նախադրյալները. Օսկանյան

analitik.am

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն այսօրվա հանրահավաքի իր ելույթում ողջունելով ժողովրդին, ասաց.


ՙՙ«Բոլորս այսօր ինքնանպատակ չենք եկել, եկել  ենք, որովհետև այլընտրանք չունենք:  Երկիրը ծանր վիճակի մեջ, ամենածանրն այն է, որ իշխանություններն անտեսում ու արհամարհում են երկրի այսօրվա վիճակը: Նրանք տակավին պատրաստ չեն որևիցե բան փոխել իրենց գործունեության մեջ,   ընդդիմության տասներկու ժողովրդի շահերից բխող պահանջերն էլ չկատարվեցին, նրանք ոչինչ անել այլևս չեն կարող: Ապաշնորհ քաղաքականության ընթացքում մի համակարգ է ձևավորվել, որը միայն իշխանափոխությամբ է հնարավոր ջարդել: Արտաքին ու ներքին մարտահրավերների առաջ է կանգնած մեր երկիրը, որը կկարողանա դիմագրավել ժողովրդի կոմից ընտրված իշխանությունը: Իշխանափոխության համար այսօր կան բոլոր նախադրյալները: Այս ընդդիմույթւոնը պաշտոններ չի հետապնդում, այն միայն ուզում է իշխանափոխություն»:

Նույն շարքից