Գիտություն 

Ինտելեկտուալ մրցույթ ՀՀԿ Տավուշի երիտասարդական կազմակերպությունում

analitik.am

ՀՀԿ Տավուշի տարածքային գրասենյակում տեղի ունեցավ  ՀՀԿ Տավուշի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնած ինտելեկտուալ խաղ-մրցույթը: Խաղին մասնակցում էին ՀՀԿ Տավուշի 3 շրջանային երիտասարդական կազմակերպությունների թիմերը` Իջևանի, Նոյեմբերյանի և Դիլիջանի:


Համառ պայքարի արդյունքում խաղի հաղթող ճանաչվեց ՀՀԿ Նոյեմբերյանի շրջանային երիտասարդական կազմակերպությունը:


Մրցույթի  անցկացման նպատակն է տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդ ՀՀԿ-ականներին ներգրավել կրթման գործընթացում, քանի որ խաղերի հարցերի միջոցով փոխանցվում են գիտելիքներ բազմազան թեմաների վերաբերյալ:


Իր խոսքում ՀՀԿ Տավուշի տարածքային երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Իսկանդարյանը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը: Նա նշեց, որ նմանատիպ ծրագրերի միջոցով տարբեր շրջանային կառույցների երիտասարդները խորացնում են իրենց կապերը միմյանց հետ և հարստացնում են գիտելիքները: Նման նախաձեռնությունները խթանում են մարզի երիտասարդության ակտիվությանը:


Խաղի ավարտից հետո հաղթած թիմի անդամները պարգևատրվեցին պատվոգրերով և կիսվեցին տպավորություններով:


Նշենք, որ մարզային փուլերում հաղթած թիմերը կմասնակցեն Երևանում կայանալիք հանրապետական փուլին:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նույն շարքից