Վերլուծական 

Ինչպե՞ս է հաջողվում Կ. Կարապետյանին (Յուվեցի Կարո) «արդարադատության ջրերից միշտ չոր դուրս գալ »

analitik.am

Ապրիլի 12-ին Մասիս քաղաքում Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Կարո Կարապետյանն ընդդեմ Արթուր Զադոյանի դատական հերթական նիստը։ Դատական նիստի ընթացքում  շարունակվեցին քննվել  դատական քրեաական գործի ապացույցները։


Փորձաքննությանը ներկայացված էին Ա. Զադոյանի հագուստները՝ կապտավուն անդրավարտիքը, սև երկարաթև սվիտերը, մեկ զույգ կոշիկները և շականակագույն գոտին։

Փորձաքննությունը պետք է պարզեր արդյոք Ա. Զադոյանի հագուստների վրա կան վնասված տեղեր թե ոչ, եթե այո, ապա դրանք հրազենային են թե ոչ, ինչ տրամաչափի գնդակի են և ինչ տարածությունից են դրանք  արձակվել։


Փորձաքննության պետք է տար նաև հետևյալ հարցերի պատասխանները․ ինչ ուղղությամբ են կատարվել կրակոցները և ինչ դիրքում է գտնվել Ա. Զադոյանը՝ վնասվածքներ ստանալու պահին։

 


Մեղադրող Կարեն Բիշարյանը հայտնեց, որ Ա․ Զադոյանի անդրավարտիքի աջ մասը առատորեն ներծծված է արնանման և ցեխանման նյութերով, իսկ ջինսե անդրավարտիքի ուսումնասիրությունից պարզվեց, որ այն ստացել է գնդակային բնույթի միջանցիկ վնասվածք ։


 

Ա․ Զադոյանի երկարաթև սև սվիտերի աջ հատվածը ամբողջությամբ ներծծված է արնանման նյութով, առկա է գնդակային բնույթի վնասվածք։


Քիմիական փորձաքննության արդյունքները ևս փաստեցին, որ Ա․ Զադոյանին պատկանող ջինսե անդրավարտիքի և սև սվիտերի մակերեսները, մասնավորապես վնասվածքների հատվածները պատված են թանձր արյունով։


Փորձաքննությանը ենթարկված հագուստների հետազոտությունից փորձագետները եզրակացրեցին, որ Ա.  Զադոյանի հագուստների վրա հայտաբերված վնասվածքները հանդիսանում են հրազենային միջանցիկ վնասվածքներ, որոնք ստացվել են արձակված պղինձ պարունակող  9 մմ տրամագծով գնդակներից։

 

 

 

 

Արթուր Զադոյանի պաշտպան՝ Սիմոն Ամիրխանյանը հայտարարեց, որ հրավիրում է դատարանի ուշադրությունը հետևյալ  հանգամանքին. «Ա. Զադոյանի հագուստների վրա փորձաքննությունները եզրակացության մեջ նկարագրված անդրավարտիքի վրա տեղ-տեղ և հատկապես աջ կողքի միջնամասային հատվածները ներծծված են առատ արտահայտված չորացած արնանման հետքերով։ Ողջամիտ հարցադրում է առաջանում, թե ինչպես  արյունոտ անդրավարտիքի փողքի վրայի արյունը աջ նասկու վրա չի քսվել և չի մնացել մակարով տեսակի ատրճանակի վրա։ Այս հարցի պատասխանը միանշանակ մեկն է՝  նշված զենքի վրա արյուն չի հայտնաբերվել, քանի որ այն պարզապես չի եղել Ա.  Զադոյանի գուլպայի մեջ» ։ 


Ա. Զադոյանն  իր խոսքում հայտնեց, որ ինչպես նա կարող էր իր անդրավարտիքի գոտկատեղի հատվածում պահեր բանալին, որն  ունի մոտ 30 սմ երկարություն և այդ բանալին գոտկատեղի հատվածում թաքցնելով նստեր մեքենայում։ Բացի այդ Զադոյանը շեշտեց, որ իր հագուստները եղել են նեղ և բանալին հնարավոր չէր պահել սվիտերի թևքի մեջ։

 

Դատաբժշկական փորձաքննության  համաձայն Ա.  Զադոյանը,  ինչպես երևում է Արտաշատի բժշկական կենտրոն ՓԲԸ- ի թիվ 21 08 823  հիվանդի բժշկական քարտի տվյալների, վիրաբուժական բաժանմունք է ընդունվել 09․ 10․ 09 ժամը 13։00 Արտաշատի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի ուղեգրով՝ աջ ազդրի ստորին երրորդական հրազենային վնասվածքով, աջ ազդոսկրի ստորին երրորդական բազմաբեկոր բաց կոտրվածքով, աջ բազկի փափուկ հյուսվածքների թափանցող հրազենային վնասվածք ախտորոշմամբ։


Աջ բազկի միջին երրորդական և աջ ազդրի ստորին երրորդական հրազենային վիրավորումներ տեղաշարժով, աջ ազդորոսկրի ստորին երրորդականի բաց բազմաբեկոր կոտրվածք-տեղաշարժով։ Աջից իններորդ կողի փակ կոտրվածքով, հանգուցային գծով տեղաշարժով։

 


Ինչպես նաև հրազենային թափանցող վիրավորում, աջ ազդոսկրի ստորին երրորդական հրազենային բաց բազմաբեկոր կոտրվածքի ոսկրաբեկորների տեղաշարժով, աջից իններրրոդ կողի ստորին փակ կոտրվածքի աբսյալ գծով տեղաշարժով։


Ա. Զադոյանը գանգատվել է աջ թևի շրջանի բազկի, կրծքավանդակի աջ կեսի և գլխի ուժեղ ցավերից, սրտխառնոցից, փսխումից։ Ցավազրկման նպատակով կատարվել է մորֆինի լուծույթի ներարկումը։


Զադոյանը տեղափոխվել է Մասիս հիվանդանոցի վիրահատական բաժանմունք։ Ունեցել է սալջարդեր, ճանկռվածքներ, քերծվածքներ, աջ կողքի հատվածում արյան զեղումներ։

Եզրակացությունից պարզ երևում է, որ Ա. Զադոյանի ստացած մարմնական վնասվածքները առողջությանը պատճառել են ծանր վնաս և եղել են կյանքին վտանգ սպառնացող։

Զադոյանը  շտապ օգնության բրիգադի հետ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք ժամը  03:55-ին։ Կլինիկական ախտորոշում՝ աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք։



Հետագանյում բժիշկները ավելացրել էին, որ Ա. Զադոյանի ունի նաև 8,9, 10 և 11 կողերի կոտրվածք։


Այս ամենով հանդերձ, ինչ-որ հրաշքով հետագայում նույն Ա. Զադոյանը դարձել է վերոնշյալ գործով ամբաստանյալ, և հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ Կարո Կարապետյանը՝ նույն ինքը Յուվեցի Կարոն հաջողացրեց  մարմնական վնասվածքներ պատճառել Զադոյանին, որոնք ի դեպ կյանքին վտանգ սպառնացող էին, բայց միևնույն ժամանակ  ոչ միայն մնալ անպատիժ, այլ նաև Զադոյանին մեղադրանք առաջադրել:


Այսքանից հետո հարց է առաջանում՝ ինչպե՞ս է հաջողվում Կ. Կարապետյանին (Յուվեցի Կարո) «արդարադատության  ջրերից  միշտ չոր դուրս գալ » :

 

 

Հիշեցնենք, որ  2009 թ. հոկտեմբերին 5-ին, Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ նախկին ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ։ Կարո Կարապետյանը իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: 


Երբ Ա. Զադոյանը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն ինչ-որ հրաշքով նրա հիվանդության պատմագիրը բացակայել է բաժանմունքից։


 

Դատական նիստը հետաձգվեց, հաշվի առնելով այն, որ ավարտվեց աշխատանքային ժամը։

 

 

 

 

 

 

Նույն շարքից