Քաղաքականություն 

Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

 

Հանդիպմանը Կրիվոկապիչը Ալիևին տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ-ի գործունեության վերջին շրջանի մասին: Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև քննարկել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր:

 

Բաքվում գտնվող Կրիվոկապիչն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, թե Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձութունները ցույց տվեցին, որ պետք է լարված աշխատանք տանել և կարճ ժամկետներում լուծման հասնել ղարաբաղյան հիմնախնդրում:

 

Նույն շարքից