Քաղաքականություն 

Ժնևյան բանակցությունների բոլոր մասնակիցները, բացի Ռուսաստանի Դաշնությունից, հաստատել են Ղրիմի պատկանելությունն Ուկրաինային

analitik.am

Ժնևյան բանակցությունների բոլոր մասնակիցները, բացի Ռուսաստանի Դաշնությունից, հաստատել են Ղրիմի պատկանելությունն Ուկրաինային, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, գրում է korrespondent.net-ը:

 

«Ժնևյան հանդիպման չորս մասնակիցներից երեքը հստակ հայտարարել են, որ ոչ մի հանգամանքում չեն ճանաչի Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի անեքսիան: Եվ մեր պահանջն անփոփոխ է մնում: Ղրիմն Ուկրաինայի տարածք է»,- ասել է նա:

Յացենյուկի խոսքով՝ Ուկրաինան միջազգային հանրության հետ կշարունակի «քայլ առ քայլ Ղրիմը հետ վերցնել քաղաքական և դիվանագիտական առումով», ինչպես դա արվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության ժամանակ:

 

Ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով քառակողմ հանդիպման ժամանակ ընդունվել է կոնֆլիկտի լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ փաստաթուղթ: «Մենք պայմանավորվել ենք, որ բոլոր կողմերը պետք է խուսափեն ցանկացած տեսակի բռնությունից»,- հայտարարել է նա:

Նույն շարքից