Գիտություն 

Թռչունները կանխազգում են փոթորկի մոտենալը. գիտնականներ

analitik.am

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ թռչունները «լսում են» տոռնադոյի մոտենալը եւ տարերքն սկսվելուց մեկ օր առաջ հեռանում են բնակալման վայրից:


Հետազոտողներն ուսումնասիրել են տեղեկատվությունն այն տվիչներից, որոնք ամրացվել են երգեցիկ թռչուններին, եւ պարզել են, որ 2014 թվականի ապրիլին թռչունները թռել են Մեքսիկական ծոցից 700 կիլոմետր հարավ, իսկ հաջորդ օրն ԱՄՆ-ի կենտրոնական մասով սրընթաց անցել է մահաբեր տոռնադոների ալիքը:  


Այդ ճամփորդությանը մեկնելուց առաջ թռչունները վերադարձել Էին սեզոնային 5000-կիլոմետրանոց չուից:


Թռչնաբանները ենթադրում են, որ երգեցիկ թռչունները մյուս առանձնյակների հետ մեկտեղ արտակարգ իրավիճակների մոտենալն զգում են ցածրհաճախական գերազանց լսողության հաշվին:

Նույն շարքից