Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Թուրքիայի նախագահական ընտրությունները և հայ-թուրքական սահմանի վերաբացման խնդիրը

analitik.am

Թուրքիայում նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի նախօրեին, թուրքական լրատվական միջոցներով տեղեկություն տարածվեց, որի համաձայն Էրդողանի հրամանով բարեկարգվում է Թուրքիայից Մարգարա տանող ճանապարհը, քանի որ որոշված է մոտ ապագայում բացել հայ-թուրքական սահմանը: «Թարաֆ» թերթը նշում էր, որ սահմանը կբացվի նախագահական ընտրություններից հետո՝ սեպտեմբերին:

 

Հայաստանյան հասարակական, քաղաքական, ինչպես նաև փորձագիտական շրջանակները մինգամից հայտարարեցին, որ սա պարզապես քարոզչական ծուղակ է և ապատեղեկատվություն, որի նպատակն է Հայոց ցեղասպանության  100-ամյա տարելիցին ընդառաջ մեղմել միջազգային հանրության կողմից սպասվող կոշտ արձագանքներն ու արտաքին աշխարհի համար վերականգնել Թուրքիայի դրական կերպարը: Սակայն պետք չէ հայ-թուրքական սահմանի վերաբացման խնդիրը դիտարկել միայն Հայոց ցեղասպանության տեսանկյունից:  Այսօր Էրդողանը կատաղի պայքար է մղում Թուրքիայում միահեծան իշխելու համար և որպեսզի հասնի  հաջողույան՝  նա դիմում է բոլոր հնարավոր միջոցներին:  Էրդողանը ձգտում է վստահ հաղթանակ տանել հենց առաջին փուլում, սակայն վրչապետի համար շատ դժվար կլինի նման արդյունք ապահովելը: Դրա վառ ապացույցն էին  երկրում անցած վերջին ՏԻՄ-ըտրությունները, որտեղ ուժերի գերլարման և անգամ ընտրակեղծիքների միջոցով վարչապետին հաջողվեց ապահովել իր կուսակցության հաղթանակը: Հասարակությունը հոգնել է Էրդողանից և հատկապես նրա անզուսպ պահվածքից, որը նյարդայինացնում է շատ շատերին ու վնասում է վարչապետի քաղաքական իմիջը:

 

 

Այսպիսով՝ մայիսի 16-ին Սամա քաղաքաի մոտ,  ածխահանքի պայթունի ժամանակ, որին զոհ գնաց 301 հանքափոր, Էրդողանը փոխանակ  հանքահորներին և նրանց հարազատներին վշտակցեր և ցավակցություն հայտներ, սկսեց բացահայտել, որ կան երկրներ,  որտեղ ավելի շատ վթարներ են լինում ածխահանքերում ու զոհերի թիվն ավելի մեծ է լինում: Այդ խոսքերը բողոքի դժգոհության մեծ ալիք առաջացրին հավաքվածների մոտ ու Էրդողանը ամբոխին հանգստացնելու փոխարեն անձամբ ձեռնամարտի մեջ մտավ ցուցարարներից մեկի հետ:

 

Նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակից է հանդիսանում Ազգային շարժման և «Ժողովրդահանրապետական» կուսակցության կողմից առաջ քաշված միասնական թեկնածու Էքմելեդին Խան Օղլին, որը հանդիսանում  մի շարք հակահայ բանաձևեր տնդունած Իսլամական համաժողով կազմակերպության գլխավոր քարտուղարը: Վերջինիս նպատկն է վերականգնել Աթաթուրքի կողմից ձևավորված արժեքներն և վերահաստատել աշխարհիկ կարգերը:

 

 Չնայած  որ քարոզչության տեսանկյունից իշխանությունները բարենպաստ վիճակում են՝ թուրքական հասարակությունը լավատեղյակ չէ ընդդիմադիր թեկնածուի մասին, իսկ քարոզչության մեծ մասն անցնելու է մուսաուլմանների համար սուրբ  Ռամադան ամսում,  և ընդդիմությունն ի վիճակի չի լինելու լայն թափով ներկայացնել սեփական թեկնածուին, սակայն Քրդական խաղաղություն և համերաշխության քաղաքական ուժի թեկնածու Սելլահեթին Դեմիրթաշը, որը կոչ է անում ներողություն խնդրել հայերից, քրդերից և ասորիներից, ավելի շատ ձայներ է տանելու Էրդողանից՝ հեշտացնելով Խան Խղլու դրությունը:

 

Այս պայմաններում Էրդողանի համար կարևոր  նշանակություն են ձեռք բերում հայկական համայնքի ձայները, որոնք բնակվում են Ստամբուլում, որտեղ Էրդողանի դիրքերը թույլ են:  Հետաքրքրական է Սամայում տեղի ունեցած ողբերգությունը.  նույն օրը, Երևանում Պոլսի  պատրիարքարանի փոխանորդ Սրամ արքեպիսկոպոս Աթեսղյանը, որը հանդիպել էր Էրդողանի հետ՝ վստահեցրեց, որ հայ-թուրքական սահմանը շուտով կբացվի:

 

Այսպիսով՝  հայ-թուրքական սահմանի վերաբացման հիմնախնդիրն արտաքինից վերածվում է ներքին հիմնախնդդրի,  և Էրդողանի կողմից  տարածված սահմանի վերաբացման շահարկումները առնչվում են հայ ընտրողների ձայների ապահովման հետ, քան՝  միջազգային հանրութայն դիրքորոշումը մեղմելու: Սա նշանակում է, որ էլ ավելի է հաճախակիալանու հայ-թուրքական հարաբերությունների բարելավման միտումները: 

 

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից