Հարցազրույց 

Թուրքական քաղաքական էլիտան չի փոխի Հայաստանի հանդեպ տրամադրվածությունը

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

-Տիկին Զոհրաբյան, ի ՞նչ հնարավոր զարգացումներ եք կանխատեսում հայ-թուրքական հարաբերություններում Ահմեդ Դավութօղլուի՝ Թուրքիայի վարչապետ նշանակվելուց հետո:

 

-Միանշանակ վստահ եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում այսուհետ ևս էական փոփոխություններ և տեղաշարժեր չեն լինի, քանի որ թուրքական կողմից այդ հարաբերությունները կեերտող երկու առանցքային անձինք՝ Էրդողանն ու Դավութօղլուն շարունակելու են տնօրինել գործընթացը՝ավելի բարձր պաշտոններից: Կարծում եմ՝ թուրքական քաղաքական էլիտան չի փոխի Հայաստանի հանդեպ տրամադրվածությունը, Թուրքիան կշարունակի փակ պահել հայ-թուրքական սահմանները և Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով: Հայաստանի հանդեպ Էրդողանի և Դավութօղլուի վերաբերմունքը, իմ խորին համոզմամբ, ոչնչով չի տարբերվում Օսմանյան Թուրքիայի առաջնորդների վերաբերմունքից:

 

-Ի ՞ նչ եք կարծում, որքանո ՞ վ պատեհ էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի քայլը՝ Էրդողանի երդմնակալության  արարողությունից հետո վերջինիս հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

 

-Տրամաբանական է, որ այլ երկրների ղեկավարների թվում նման հրավեր պետք է ուղարկվեր նաև Թուրքիայի նախագահին: ես չեմ բացառում, որ Էրդողանը կարող է և Երևան այցելել, սակայն դա դեռ չի նշանակում, որ նա 1915 թվականի իրադարձությունները ընդունում է որպես ցեղասպանություն:

 

 

Նույն շարքից