Բիզնես Միջազգային Քաղաքականություն 

Թոնի Բլերը նշանակվել է ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու գծով ընկերության խորհրդական

analitik.am

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը նշանակվել է ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու գծով կոնսորցիումի խորհրդական: Այս մասին  հայտնում է The Financial Times թերթը:

 

Նշվում է, որ Թոնի Բլերը հրավիրվել է աշխատելու Գերմանիայի ԱԳՆ նախկին ղեկավարՀանս-Դիտրիխ Գենշերի, Goldman Sachs International բանկի նախագահ և «Բրիթիշ Փեթրոլիում» (BP) ընկերության նախկին գործադիր տնօրեն Փիթեր Սազերլենդի մասնակցությամբ խմբում, որն զբաղվելու է ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու «Հարավային միջանցք» համարվող «Շահդենիզ-2» նախագծով:

 

BP-ում գտնում են, որ «Հարավային միջանցք» նախագծի նոր խորհրդատվական խումբը խորհրդատվություններ է կատարելու «Շահդենիզ-2»-ի` Անդրանատոլիական (TANAP) և Անդրադրիատիկ (TAP) գազատարների նախագծերի իրականացման ժամանակաշրջանում հնարավոր քաղաքական, տնտեսական, էկոլոգիական և սոցիալական խնդիրների լուծման շուրջ:

 

Նույն շարքից