Ռազմական 

Թբիլիսիում քննարկվել են վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության հարցերը

analitik.am

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան եւ երկօրյա պաշտոնական այցով հանրապետությունում գտնվող ԱՄՆ-ի բանակի քարտուղար Ջոն Մաքյուն սեպտեմբերի 22-ին Թբիլիսիում կայացած հանդիպմանը քննարկել են համագործակցության հարցերը, Ուկրաինայի իրադրությունը եւ Աֆղանստանում ISAF-ի առաքելությունը, տեղեկացնում Է  «Նովոստի Գրուզիա»-ն:

 

«Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Վրաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ համագործակցության հարցերը: ԱՄՆ-ի բանակի քարտուղարը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Վրաստանի հետ ակտիվ համագործակցությունը պաշտպանության բնագավառում: Կողմերը նաեւ արծարծել են ԱՄՆ-ի բանակի եւ Վրաստանի զինուժերի սերտ համագործակցությունը Եվրոպայում: Ընդգծվել Է վրացի սերժանտների ու սպաների համար շտաբային վարժանք անցկացնելու կարեւորությունը»,-ասված Է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Նույն շարքից